Encyclopedia

Հին Կտակարան

Աստվածաշնչի հիմնական բովանդակությունը, որը և իր շուրջն է համախմբում բոլոր թեմաներն ու գրքերը, ի մի բերում սուրբգրային առանձին փաստերը, պատմություններն ու իրողությունները, վերացնում դրանց տեղի ու ժամանակի մեջ սահմանափակվածությունը և տիեզերական, համամարդկային նշանակություն հաղորդում դրանց, Աստծո Որդու՝ Հիսուս Քրիստոսի մասին վարդապետությունն է:

Ս. Գիրքը բաժանվում է երկու անքակտելի մասերի՝ Հին և Նոր կտակարանների: Այն գրքերը, որոնք մարգարեանում ու նախապատրաստում են Հիսուս Քրիստոսի ընդունելությունը, կոչվում են Հին կտակարան:

Քրիստոնեական եկեղեցիներում ընդունված է հինկտակարանային գրքերի հետևյալ բովանդակային բաժանումը՝ օրենսդրական, պատմական, իմաստության և մարգարեական:

Հրեաները Հին կտակարանի 22(39) գրքերը բաժանում են երեք մասի՝ Օրենք (Թորա), Մարգարեներ (Նեբիիմ) և Գրքեր կամ Սրբագիրք (Քեթուբիմ): Ընդունելով միայն Հին կտակարանը՝ նրանք այն անվանում են ըստ այս եռամասնյա բաժանման կամ կրճատ՝ Օրենք:

Հին կտակարանի 39 աստվածաշունչ գրքերը կոչվում են նաև նախականոն:

Օրենսդրական (Հնգամատյան)

Աստվածաշնչի և Հին կտակարանի առաջին հինգ գրքերն են, կոչվում են նաև Հնգամատյան: Համաձայն քրիստոնեական վարդապետության`   դրանք գրվել են Մովսես մարգարեի կողմից:
  • Ծննդոց
  • Ելք
  • Ղևտական
  • Թվեր
  • Երկրորդ օրենք

Պատմական

Պատմական գրքերում ներկայացվում է Իսրայելի պատմությունը Ավետյաց երկիր մտնելուց մինչև Սելևկյան պետության դեմ մղվող ազատագրական պայքարը:
  • Հեսու
  • Դատավորներ
  • Հռութ
  • Թագավորություններ Ա
  • Թագավորություններ Բ
  • Թագավորություններ Գ
  • Թագավորություններ Դ
  • Ա Մնացորդաց
  • Բ Մնացորդաց
  • Ա Եզրաս
  • Բ Եզրաս
  • Նեեմի
  • Եսթեր
Իմաստության
  • Սաղմոս
  • Առակներ
  • Ժողովող
  • Երգ երգոց
  • Հոբ

Մարգարեական

  • Եսայի
  • Օսեե
  • Ամոս
  • Միքիա
  • Հովել
  • Աբդիա
  • Հովնան
  • Նավում
  • Ամբակում
  • Սոփոնիա
  • Անգե
  • Զաքարիա
  • Երեմիա
  • Ողբ
  • Դանիել
  • Եզեկիել

Աղբյուր Ք.Հ. հանրագիտարան

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.